ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«ՈՒժի գործադրումը Մայդանում պետության սխալն էր»

«ՈՒժի գործադրումը Մայդանում պետության սխալն էր»
08.12.2013 | 12:29

Կիևում տեղի է ունեցել հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների` «Կորսված պատրանքներ» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ Պոզները նախապես հայտարարել է, թե չի պատասխանելու ՈԻկրաինայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերին: Ըստ ուկրաինական Вести կայքի, Պոզները հանդիպման վերջում, այնուամենայնիվ, անդրադարձել է Մայդանի դեպքերին: «Ուժի գործադրումը Մայդանում պետության սխալն էր, իսկ պետությունը ուժ գործադրում է երկու դեպքում` կամ երբ վախենում է, կամ` երբ դա պահանջում է հասարակական կարծիքը»,-հայտարարել է լրագրողը: ՈՒկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունների մասին էլ Պոզներն ասել է. «Ձեր երկիրը Ռուսաստանի համար ֆանտոմային ցավի է նման, երբ մարդը կորցրել է ձեռքը, բայց այդ տեղը, միևնույն է, ցավում է»: Հարցին, թե ռուսական իմպերիան երբ կփլուզվի, Պոզները պատասխանել է. «Բոլոր իմպերիաները վաղ թե ուշ փլուզվում են: Եվ առաջինը, իմ կարծիքով, կհեռանա Հյուսիսային Կովկասը»: Գրքի շնորհանդեսին ընդամենը չորս օրինակ է դրվել վաճառքի, արժեքը` 250 գրիվեն (մոտ 30 դոլար), հեղինակային ստորագրությամբ` 100 դոլար:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ